Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Հունվարի 27-ին կգումարվեն հանձնաժողովների առաջին նիստերը

Հունվարի 27-ին կգումարվեն հանձնաժողովների առաջին նիստերը
08.01.2013 | 22:48

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների կազմակերպման համար հանրապետության 41 տնտրատարածքներում արդեն ձևավորվել են 1988 ընտրատեղամասեր: Ընտրական ժամանակացույցի համաձայն` մինչև հունվարի 19-ը ԿԸՀ պետք է ներկայացվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման հայտերը: Հունվարի 27-ին տեղի կունենան տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը:

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ